copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 13:39 22-06-2025

ԱՄՆ ներգրավվածությամբ Իրան-Իսրայել պատերազմը կարող է վերածվել միջուկայինի. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը. «Հավանաբար արդեն կարդացել եք օրվա գլխավոր լուրը. ԱՄՆ գիշերը հարվածել է Իրանին:

Թեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին` մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ` աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի:

Էդ ամենը` մեր սահմաններին, մեզ համար անխուսափելի ազդեցությամբ: Կարծում եմ ավելորդ է ասել, որ մեր երկիրը փաստացի կառավարողները որևէ կերպ մեր պետությունը չեն պատրաստում այս ամենին: Հակառակը` շարունակում են այնպիսի գործողություններ, որոնք քայքայում են մեր դիմադրողականությունը:

Ազգային իշխանության վերականգնումը կարևոր է, որպեսզի մենք պատրաստ լինենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նման այլ գործընթացների, որոնք անխուսափելիորեն միշտ լինելու են, ընդ որում` աստիճանաբար ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Մերձավոր Արևելքում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի