Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 18-06-2025

Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով Հայաստանում տնտեսական ճգնաժամ կլինի

Իրանի և Իսրայելի միջև լարված իրավիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Քանի որ մեր երկիր Իրանից ներմուծվում են մի շարք կարևոր ապրանքատեսակներ՝ շինարարական նյութեր, վառելիք և այլն։ Սահմանի հնարավոր փակման հետևանքով Հայաստանում կարող է տնտեսական ճգնաժամ սկսել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։

«Իրանից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքները շինարարական նյութերն են՝ գիպս, ցեմենտ, բիտում, որոնք ասֆալտապատման ամենակարևոր բաղադրիչներից են։ Նաև ներմուծվում են սինթետիկ և քիմիական կենցաղային նյութեր, ինչպես նաև դիզելային վառելիք։ Սրանք հիմնական ապրանքային խմբերն են, և առանձին՝ շատ փոքր քանակով, որոշ պարենային ապրանքներ՝ հիմնականում պահածոներ են ներմուծվում»,- նշեց տնտեսագետը։

Իսկ սահմանի հնարավոր փակման և Հայաստանում տնտեսական ճգնաժամի վերաբերյալ Կամենդատյանը հավելեց, որ երկու երկրների միջև կապերը բավականին աշխույժ են, բայց արտաքին գործոնների հետևանքով ի հայտ են գալիս որոշակի ռիսկեր և մարտահրավերներ, որոնք կարող է ազդել ներմուծումների և արտահանումների վրա։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի