Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:31 03-02-2025

Ադրբեջանը պատրաստ է մեծ գործարքի՝ Իրան-Իսրայել բախման ֆոնին

«Իրանին որակել ադրբեջանամետ կամ հայամետ, սխալ է։ Նա ավելի շատ իրանամետ դիրքորոշում ունի, և նրա նպատակն է Կովկասում անվտանգային միջավայր ձևավորելը»,- Oragir News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փետրվարի 2-ին Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է հավասարակշիռ դիրքորոշումներ արտահայտել Իրան-Իսրայել հնարավոր բախմանն ընդառաջ։

Oragir News-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ հասկանալու, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Իրան-Իսրայել հնարավոր մեծամասշտաբ բախման պարագայում։ «Իրանի և Իսրայելի միջև անմիջական բախումը քիչ է հավանական, և չեմ կարծում, որ Ադրբեջանը Իրանի հետ ներկայումս քննարկում է այդ բախման հետ առնչվող ինչ-որ հարցեր։ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե ի՞նչ տեղի կունենա ռուս-իրանական պայմանագրից հետո, որքանո՞վ հիմնարար ազդեցություն կունենա այն ռեգիոնների վրա, որոնք անմիջականորեն առնչվում են Ադրբեջանի հետ։ Իսկ պայմանագրում հստակ արձանագրվում է երկու ռեգիոն՝ Կովկաս և Կասպից ծովի ռեգիոն, որոնց հետ Ադրբեջանն անմիջական կապ ունի։ Ադրբեջանը փորձում է հասկանալ այդ պայմանագրից բխող նոր իրողությունները։ Եվ ամենակարևորը՝ Բաքուն ակնհայտորեն պատրաստվում է մեծ գործարքի, որը կլուծի բոլոր անհամաձայնությունները։ Սակայն պետք է չմոռանանք, որ Ադրբեջանն իր դիրքերը կամրապնդի ամեն գնով, մինչև իսկ ուժի կիրառմամբ»,- նշեց քաղաքագետը։

Հակոբ Բադալյանը հավելեց, որ Ադրբեջանը Իրանի հետ քննարկում է նաև Կովկասի անվտանգության հարցը։ Եվ հատկանշական է, որ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ Քաղաքագետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ կարևոր խնդիրների դեպքում Իրանը կընտրի պայմանավորվածությունների տարբերակը, քան ռազմական միջամտության, մինչև վերջին պահը զերծ մնալով ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ