copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:26 11-06-2025

Պայթյունից տուժածները առանց կեցավայրի չեն մնա. ՏԿԵ նախարար

«Այս պահին պայթյունի հետևաքնով 4 զոհ կա, ևս մեկը որոնվում է։ 12 վիրավորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին Ճամբարակում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը նշել է, որ նյութական վնասն առաջիկայում կգնահատվի։

«Հիմա Գեղարքունքիի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,-ասել է նա։

Խուդաթյանի խոսքով՝ տարհանված բնակիչները դրսում չեն մնա, կապահովվեն անհարժետ կացարաններով և պայմաններով։

«Գույքագրվել են տարածքում առկա հյուրանոցներն ու հյուրատները, բնակիչները, որոնք կարիք կունենան կեցավայրի՝ անպայման կստանան կեցության համար անհարժետ բոլոր պայմաները։ Ուզում եմ վստահեցնել անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է՝ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան, հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին»,- ասել է նա։

Ավելի վաղ հայնել էինք այսօր ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել