copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 06-06-2025

Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից

Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) գիշերը՝ ժամը 01:20-ի սահմաններում, Արավուս գյուղի հարակից հատվածում՝տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Oragir.News-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանի հետ, ով փոխանցեց, որ տղաներից մեկն իրենց գյուղից է․

«Ծնողները տեղյակ չեն եղել, ձիեր են կորել, երկուսով նստել են ձիերը ու գնացել են ձիերի հետևից։ Գնում էին, որ ձիերին դիմացի պոստերի տակից բերեն, գնացել են ու բռնվել։ Թշնամին օկուպացված և իր վերահսկողության տակ գտնվող տարածքից երեխեքին տարել է, թե ուր՝ հստակ չգիտեմ, բայց ասում են, որ նստեցրել են մեքենան ու Լաչին տարել»։

Նշենք նաև, որ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արավուս և Տեղ գյուղերի վարչական ղեկավարների հետ․

Տեղ գյուղի վարչական ղեկավար Դավիթ Ղուլունցը սովորույթի համաձայն հրաժարվեց խոսելուց՝ ասելով, որ «շատ զբաղված է և ժամանակ չունի», իսկ Արավուսի վարչական ղեկավար Թեհմինե Մկրտչյանը ընդհատեց զանգը ու այնուհետև նրա հեռախոսահամարը դարձավ անհասանելի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր