copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:13 20-07-2025

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում․ 5 անչափահասներից 1-ը մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացած վիճակում տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարապետ Չալաբյանը և Ստեփան Անտանոսյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են 5 անչափահասներ։ Մահացածին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։

4 հոգի էլ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ 3 հոգին անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ հոգի ըստ բժիշկների ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել