copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:36 31-05-2025

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի կրկին գրում է հոգևորականների դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել, կրկին թիրախավորելով հոգևորականներին։ Նա, մասնավորապես, նշել է.

«Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը մեջբերում է արել Սաղմոսից.

«Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ,

իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,
10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,
եւ նրանց սրտերն ունայնացած են:
Սաղմոս 5»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից