Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:28 15-10-2025

Սամվել Կարապետյանը պատանդ է. հոգևորականների դեմ ռեպրեսիաները քաղաքական նպատակ ունեն. Արման Թաթոյան

«Էլ ի՞նչ ենք տեսնում։ Այդ քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք օգտագործվում են ռեպրեսիաների համար, հստակ ուղղված են արժեհամակարգի կործանմանը։ Տեսեք՝ եկեղեցիները փակել են, խուզարկում են մեր սրբավայրերը։ Մենք գնում ենք եկեղեցի՝ ձեռք չենք տալիս խորանին, որովհետև դրանք սրբավայրեր են մեզ համար։ Իսկ հիմա գնում են մարդկանց տները, խուզարկում, ձերբակալում, կալանավորում՝ առանց բավարար հիմքերի։ Սա քրեական դատավարության մեջ չլսված բան է։ Այս ամենով իշխանությունը հեղինակազրկում է իրավապահ մարմիններին հանրության աչքում և ավերում մեր արժեքային համակարգը։ Սրան ուրիշ անուն տալ պետք չէ, սա քաղաքական հաշվեհարդար է»,– այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։

Նա նաև անդրադարձավ այն փաստին, որ Քննչական կոմիտեն պնդում է՝ ձերբակալվածների փոխարեն մարդիկ պարզապես հրավիրվել են հարցաքննության, սակայն նրանց գտնվելու վայրը հայտնի չէ.
«Ազատությունից զրկելու հստակ մեխանիզմ կա՝ միջազգային չափանիշներով։ Կարող եք ինչ անուն ուզում եք դնել՝ հրավեր, ծանուցում, կանչ, բայց եթե մարդուն բռնի են տանում և չեն հայտնում, որտեղ է նա գտնվում, սա ազատությունից զրկում է։ Փաստաբանը ճիշտ է ասում՝ մարդիկ չգիտեն, որտեղ են իրենց պաշտպանյալները։ Սա ամենաուղիղ քաղաքական ռեպրեսիա է՝ հստակ հրահանգով իրականացվող։

Կարևոր է հասկանալ՝ որտեղից է գալիս այս ամենի արմատը։ Տեսեք՝ քաղաքական հրահանգները հնչում են կառավարության ղեկավարի մակարդակով, որից հետո պատգամավորներն են հայտարարություններ անում, իսկ իրավապահ մարմիններն անմիջապես սկսում են գործողություններ։ Իսկ ամենաբնորոշն այն է, որ այդ գործողությունները գրեթե միշտ համընկնում են ադրբեջանական հոգևոր առաջնորդի հայտարարությունների հետ։ Մի քանի օր առաջ էլ նա միջազգային հարթակներում մեղադրում էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ այն անվանելով «պատերազմի քարոզիչ»։ Նայեք՝ բառացիորեն նույն բառերն են օգտագործվում այստեղ։

Սա հստակ ծրագրված և համակարգված քաղաքականություն է, որի մաս են դարձել իրավապահ և դատական մարմինները։ Ահա թե ինչու եմ ասում՝ սա քայլ է ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ իրավական համակարգը հեղինակազրկելու ուղղությամբ»,– ընդգծեց Թաթոյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորման գործին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին