copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:57 25-11-2025

Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների. Հայր Մաղաքիան՝ եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականների մասին

Վերջին շրջանում Հայաստանում ներքին կյանքն ալեկոծված է, չարն իր սերմերն է դրել ոմանց սրտերում եւ պայքարի է մղում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ՝ թիրախավորելով ամբողջ նվիրապետական համակարգը, այս մասին հայտարարել է Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը։

«Տարբեր անձինք ամենօրյա ռեժիմով առանց մեկ վայրկյան մտածելու, իրենց հոգու անիրավ ճիչերն են արձակում առ Մեր Սուրբ Եկեղեցին, Հայոց Հայրապետ եւ բարձրաստիճան եկեղեցականներ։ Վստահ եմ, որ բոլորն էլ գիտակցում են, որ սա ոչ թե պայքար է անձերի դեմ, այլ հենց Քրիստոսի եկեղեցու՝ նպատակ ունենալով անվանարկել եւ մեր կյանքից հեռացնել այն նվիրական կառույցը, որը դարեր ի վեր պայքարել է «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։ Սակայն այս պայքարում ամենացավոտը, թերեւս ինձ համար, Մեր Սուրբ Եկեղեցու ներսում սնված եւ հասակ առած անձանց շփոթությունն է, որոնք իրենց «սրբակենցաղ» վարքով լծվել են «Եկեղեցին մաքրագործելու» գործընթացին։

Բայց, սիրելիներ, շտապեմ հիասթափեցնել ձեզ, որովհետեւ Տերն իսկ ասաց, «ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, եւ ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18) եւ «ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու (Մտթ. 7:1):

Սիրելիներ, դուք ուրացել եք ոչ միայն մեր Սուրբ հայրերի ավանդը և շատերի նահատակությունը, այլ նաև այն նահատակված հայորդիների արյունը, որոնք պայքարել են հանուն այն արժեքների, որոնցով դաստիարակվել եք նաեւ դուք։ Նրանք իրենց կյանքը չխնայեցին ձեզ համար, իսկ դուք ձեր բարեկեցությունը միայն փրկելու համար դավաճանեցիք։

Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների»,- նշել է Հայր Մաղաքիան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի