copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:01 19-05-2025

Ալեն Սիմոնյանը չի հասկացել, որ խորհրդարանի խոսնակն է, ոչ թե տնօրենը, «բլիժնի բոյի» մեջ չպետք է մտնի. Քոչարյան

Մինչև հերթական ընտրություններ 1 տարի է մնացել։ Հնարավոր են արտահերթ ընտրություններ, թե չէ, հնարավոր է։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Որոշակի հավանակնություն տեսնում եմ։ Պարզ է, որ այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պետք է սրվեն։ Գալիք տարին այդպես կշարունակվի։ Սուր է լինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն՝ ինչ են արել, և այդ գիտակցությունը բերում է ներվային դրսևորումների»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով` ԱԺ նախագահութունն էլ է սադրում:

«Ալեն Սիմոնյանը չի հասկացել, որ խորհրդարանի խոսնակն է, ոչ թե տնօրենը։ Որ վերևում նստում են, գիտեն՝ դիրեկտոր են։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունն այն է, որ կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ «Բլիժնի բոյի» մեջ նա չպետք է մտնի»։ Ըստ նրա՝ «ամեն ելույթից հետո մեկնաբանություններ են անում, մեյդան են ընկնում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին