Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 25-09-2024

Փաշինյանն իր տեսքով ու կեցվածքով Մայր տաճար չպետք է մտնի. հարցում

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը՝ Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը՝ ժամը 17:00-ին, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին՝ ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

Հանրությանն այս օրերին առավելապես հետաքրքրում է, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու բարձևաստիճան ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Մայր տաճարի վերաօծման արարողությունը։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ըստ իրենց՝ Փաշինյանը կմասնակցի՞ Մայր տաճարի վերաօծման արարողությանը։

«Ես չգիտեմ, թե ինքը առավոտյան ինչ տրամադրություն կունենա, կգնա՞, թե՞ չէ»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ Փաշինյանը պետք է մասնակցի արարողությանը, առանց մտածելու, թե ովքեր են այնտեղ նստած։

«Շատ կուզեի, որ ինքն ընդհանրապես չմասնակցի, իր արածների համար, ինքն իրավունք չունի մտնել սուրբ եկեղեցի։ Մատներս չի հերիքի, որ բոլորն ասեմ, սկզբի օրվանից մինչև հիմա՝ էլ զրհեր, էլ պատերազմ, ինչ ասել է՝ խաբել է, խաղում է մեր ժողովրդի հետ։ Չեմ ուզում, որ ինքը իր տեսքով ու իր կեցվածքով մտի հայ սուրբ եկեղեցի»,- վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։

Մարնամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել