copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:05 07-09-2021

Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի հետ

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը տեղեկացրեց, որ մեծապես կարեւորում է երկու երկրների օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը եւ շուտով խորհրդարանում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում Վրաստանի գործադրած բոլոր ջանքերի համար: Վրաց գործընկեր Կախա Կուչավան կրկին շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Խորհրդարանի նորընտիր նախագահ՝ դա համարելով երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու լավ հնարավորություն: Վրաստանի ԱԺ նախագահը գոհունակությամբ անդրադարձավ նախորդ գումարման ընթացքում երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությանը եւ առավել արդյունավետ փոխգործակցության համոզմունք հայտնեց:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքները: Հանդիպմանը ներկա Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր հայ գործընկերոջ հետ փոխգործակցության համատեղ ծրագրեր մշակելու հարցում: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մի շարք նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Եզրափակելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակեց ռազմավարական նշանակություն ունեցող «Բարեկամություն կամրջի» կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի հարեւան պետությունների համագործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Նա նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կարող է դառնալ հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշներից»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը