Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:25 13-05-2025

ՀՀ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար բավարա՞ր է Արթուր Պողոսյանի կրթությունը

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի իրավաբան գործընկերներ,
խնդրում եմ հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար արդյոք բավարար է Արթուր Պողոսյանի կրթությունը` ընդամենը իրավագիտության բակալավր աստիճանը: Երեկ ես ունկնդրեցի սույն անձի ելույթը, որը բավականին ցայտուն կերպով աղաղակեց նրա գիտելիքների մասին:

Կարող է ես չգիտեմ, ՀՀ քրեական օրենսգիրքը փոխվել է, այլևս մի խումբ պետական պաշտոնյաների կողմից, պետական վարչական շենքում, հանրային լսումների անցկացման հիմքով ներկա գտնվող ակտիվիստին բռնության ենթարկելը` մի քանի հոգով բռնելը և նրա մարմնին, այդ թվում նաև գլխին հարվածելը որակվում է որպես միջին ծանրության հանցագործություն` ծեծ, իսկ կարծիք արտահայտելը, կոռուպացված բառ օգտագործելը որակվում է որպես ծանր հանցագործություն` խուլիգանություն և դատարանի նկատմաբ անհարգալից վերաբերմունք:

Սույն իրավագիտության բակալավրի աստիճան ունեցող տաղանդը երեկ ոչ միայն կեղծ տեղեկություն է տարածել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ, այլ նաև հանդգնել է համեմատել մի խումբ պետական պաշտոնյաների կողմից անզեն և անօգնական վիճակում մարդու մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում գլխին հարվածելը մեղմ գործողություն Լիլիթ Աղեկյանի կողմից արտահայտված կարծիքի հնչեցման վերաբերյալ։
Կարիք ունեմ Ձեր մեկնաբանության և խորհրդի, խնդրում եմ գրեք»։