copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:20 07-07-2021

Մեղադրական դատավճիռ՝ մարզպետի տեղակալի պաշտոնն զբաղեցնելու նպատակով ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշում եք, հավանաբար, երկու տարի առաջ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի ներկայացրած փաստաթղթերի շուրջ առաջացած խնդիրը, որի մասին գրում էր նաև մամուլը: Ահա այդ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքի առթիվ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կողմից Ռ. Տոնոյանին 14.08.2018թ. տրվել է «թիվ 061» գրանցահամարի ակադեմիական տեղեկանքն այն մասին, որ վերջինս 2014-2018թթ. սովորել է համալսարանի «հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության հեռակա ուսուցման բաժինը: 2018թ. սեպտեմբեր ամսին, Ռ.Տոնոյանը դիմում է ներկայացրել «Արտաքին տնտեսական կապերի» համալսարան, որտեղ ներկայացնելով հիշյալ ակադեմիական տեղեկանքը և վերահանձնելով առարկայական տարբերությունները` ընդունվել է նշված համալսարանի «հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրս: Այնուհետև 1 տարի սովորելուց և ավարտական պետական քննությունները հանձնելուց հետո` նրան այս համալսարանի կողմից 09.07.2019թ. տրվել է ավարտական դիպլոմ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու գործընթացի շրջանակներում, սակայն, դեռևս, Ռ. Տոնոյանը 2018թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետին ուղղված դիմում է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, որին կցել է տպագիր ինքնակենսագրություն, «հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ստանալու վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետև ներկայացված փաստաթղթերի հիման վրա Վայոց ձորի մարզպետի ներկայացրած գրավոր առաջարկությամբ՝ 2018թ. հուլիսի 2-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ Ռ. Տոնոյանը նշանակվել, իսկ 09.11.2018թ. վերանշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնին: Քննությամբ պարզվել է սակայն, որ ի թիվս այլ փաստաթղթերի Ռ. Տոնոյանի կողմից ՀՀ կառավարության կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացվել Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ 1998-2006թթ. սովորելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև տրամադրվել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ԳԼՀ թիվ 000063 սերիական համարով, թիվ 055 գրանցահամարի ներքո հաշվառված, իբրև 03.07.2006թ. իր անվամբ տրված ակնհայտ կեղծ դիպլոմի պատճենները:

Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. սեպտեմբերի 13-ին Ռազմիկ Տոնոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, Ռ. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։

2019թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

2021թ. հունիսի 30-ի քրեական այս գործով դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Տոնոյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել տուգանքի։

Հիշեցնեմ, որ մինչ քրեական գործի հարուցումը Ռ. Տոնոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ