Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:07 12-05-2025

Մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել․ ՔԿ նախագահը՝ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց, թե արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու համար պատասխանատվության ենթարկված ոստիկաններ կա՞ն։

«Խոսքը ոչ միայն պատճառած ֆիզիկական ցավի մասին է, այլ նրան հոգեկան տառապանք, նվաստացում պատճառելու։ Արդյո՞ք որևէ ոստիկանի լիազորություններ կասեցվել են, ինչպե՞ս է ստացվել, որ բացակայում են ոստիկանության այդ օրվա տեսագրությունները»,- ասաց Դանիելյանը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Տիգրանին բռնության ենթարկած ոստիկանների ինքնությունը պարզվել է։

ՔԿ նախագահի խոսքով ոստիկանների ինքնությունը պարզված է, բոլոր գործողությունները կատարված են, սակայն դատաբժշկական փորձաքննությամբ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել։ Նա հայտնեց, որ այլ փորձաքննություններ են նշանակված՝ հագուստների հետ կապված․ «Սպասենք այդ փորձաքննությունների եզրակացություններին՝ վերջնական իրավական գնահատական տալու համար»,- ասաց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան