copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:22 21-05-2021

Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի ու խմբի անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, որտեղ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Նրանք հանդիպել են բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնեց, որ ոլորտային պատասխանատուները զրուցել են բնակիչների հետ, տեղում փորձել հասկանալ իրավիճակը, լսել են բնակիչների հուզող խնդիրները թե անվտանգային միջավայրի, թե ենթակառուցվածքների հետ կապված։

«Տեղ համայնքի Խնածախ գյուղում կայացավ միջգերատեսչական նիստը, որտեղ քննարկվեցին այդ թվում նաև Տեղ համայնքի, մասնավորապես՝ Խոզնավար գյուղին վերաբերվող հարցերը»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե արդյոք բնակիչների շրջանում խուճապային տրամադրություն կա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իր գնահատմամբ որոշակիորեն կա անհանգստություն, բայց տրամադրությունները խուճապային չեն։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը նաև խոսեց հետագա քայլերի մասին՝ նշելով, որ պարբերաբար նմանատիպ այցելություններ կլինեն Խոզնավար գյուղ։

«Մարզպետի և մարզպետարանի մակարդակով այցելությունները բավականին հաճախ են, ինչպես նաև Սյունիքի հարցերով՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի կողմից»,- ասաց Մարտիրոսյանը։

ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ մի խումբ զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան