Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 09:41 08-05-2025

Գիտնականները հայտնաբերել են գեն, որը թույլ է տալիս քնել 3 ժամ՝ չվնասելով առողջությունը. Nature

Քնի հետ կապված երկարամյա հետազոտությունները կարող են նոր փուլ մտնել. գիտնականները հայտնաբերել են GRM1 գենի մուտացիա, որը հնարավորություն է տալիս որոշ մարդկանց քնել ընդամենը 3-6 ժամ և միաժամանակ մնալ առույգ, կենտրոնացած ու առողջ։ Հետազոտության հեղինակները նշում են, որ այս մուտացիան կրող անհատներն օրվա ընթացքում սթափ և առույգ են զգում՝ առանց քնի պակասի հետևանքով առաջացող հոգնածության, հիշողության թուլացման կամ ուշադրության կենտրոնացման խանգարումների։

Հետազոտության շրջանակում գիտնականները մուտացիան փորձարկել են մկների գենոմում՝ փաստելով, որ մկները սկսել են քնել ավելի կարճ ժամանակ, սակայն արագ վերականգնվել են և պահպանել ուղեղի ակտիվությունը՝ առանց որևէ բացասական հետևանքի։

Հիմա գիտնականները նախապատրաստվում են այս գենետիկ հայտնագործությունը փորձարկել մարդկանց վրա՝ հույսով, որ ապագայում հնարավոր կլինի ստեղծել մեթոդ, որը թույլ կտա մարդուն քնել քիչ, բայց զգալ իրեն հիասքանչ։ Այս հայտնագործությունը կարող է հեղափոխություն անել նրանց կյանքում, ովքեր մշտապես բախվում են ժամանակի սղության խնդրին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել