copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:44 07-03-2026

Գեղարքունիքի մարզում մայրը երեխային կերակրելիս քնել է, իսկ հետո հայտնաբերել մահացած․ գաղտագողի հուղարկավորել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա արթնացել և նկատել է, որ երեխան չի շնչում, մահացել է։

Կինն այդ մասին հայտնել է իր 29-ամյա ամուսնուն, ինչից հետո արդեն հաջորդ օրը նրանք երեխային հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Այգուտ բնակավայրի «Ղարաթոլփաղ» կոչվող հատվածում։ Իսկ երեխայի մահվան փաստը որևէ տեղ չի արձանագրվել

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը ստացվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատներից մեկից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում