copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:18 06-05-2025

Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում առաջիկայում կմտնի ճառերի փուլ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ այս ընթացքում դռնփակ նիստում մեղադրյալների պաշտպանները պնդել են, որ փորձաքննության հանձնված հրթիռների եզրակացությունը խիստ կասկածելի է ու անարժանահավատ. ուստի միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել, սակայն դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է միջնորդությունը։ Ինչ տրամաբանությամբ՝ բարդ է ասել, չի բացառվում՝ քաղաքական որոշմամբ պայմանավորված: Արդյունքում, առաջիկայում գործը կմտնի ճառերի փուլ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ. 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Քրեական գործով մեղադրյալներն են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։ Շուրջ 3 տարի է այս գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ