copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:57 05-11-2021

Դավիթ Տոնոյանին նվիրած զենքերն ԱԱԾ-ն տարել է փորձաքննության․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ նա քավության նոխազ է իրականում։

Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակեն, սակայն այդ բարեխոսումները դեռեւս արդյունք չեն տվել, եւ Ստեփան Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք եւս. ԱԱԾ-ն տարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան զենքերը, որոնք նա նվիրատվություն էր ստացել։ Երկար ժամանակ է, ինչ նրան զենքերը չեն վերադարձնում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն դրանք փորձաքննության է տվել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել