copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:28 18-02-2023

Հայտնի է հրդեհից ողջ մնացած զինվորների թմրաբանական փորձաքննության եզրակացությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաեւ Ազատ գյուղի կացարանում կենդանի մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը:

Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»:

Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղի կացարաններից մեկի հրդեհի հետեւանքով 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, եւ երկու զինվոր»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ