Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:56 02-05-2025

Գուցե հաքերները «Հայաստան» դաշինքի էջը կոտրել են․ Էդգար Ղազարյանը չի ուզում հավատալ աչքի տեսածին 

Քիչ առաջ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշված էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։

Խմբակցությունն իր հայտարարությունում նաև կասկած է հայտնել, թե նախաձեռնությունը ուղղված է ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, այլ դրա տակ թաքնված է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը թիրախավորելու նպատակ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց նախաձեռնության հեղինակներից Էդգար Ղազարյանի հետ, ում տպավորությամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության Ֆեյսբուքի օգտահաշիվը կոտրվել է հաքերների կողմից և խմբակցության անունից տեղադրվել հայտարարություն։

«Անհանգստություն ունեմ, որ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան օգտահաշիվը հաքերները կոտրել են և այդ դաշինքի անունից հայտարարություն տարածել, որը ուղիղ վտանգում է նրանց հեղինակությունը։ Կարծում եմ, որ դա տեխնիկական խնդիր է, և հույս ունեմ՝ ադմինիստրատորը այդ գրառումը շուտով կհեռացնի։ Չեմ ուզում հավատալ, որ դա իրականություն է»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ նրանք «Հայաստան» դաշինքին նամակ չեն ուղղել, իրենց նամակը հասցեագրված է եղել ԱԺ բոլոր պատգամավորներին։

«Ինձ համար զարմանալի է, թե ինչու է առանձին պատգամավորներին գրված նամակներին պատասխանում պատգամավորական խմբակցությունը։ Իսկ նրանց կասկածները հիմնավոր չեն, այնտեղ թիրախավորման մասին ոչինչ չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել