copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:27 02-05-2025

Պետական պարտքը 5 տրիլիոն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով. Վահե Հովհաննիսյան

Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով, դոլարով արտահայտած՝ աճել է 5,8 տոկոսով. ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2024թ.-ի արդյունքներով՝ պետական պարտք –ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 0,1 տոկոսային կետով, դոլարով պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ»,-ասաց նախարարը՝ պնդելով, որ ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ։

Նախարար Հովհաննիսյանը նշեց, որ ներքին պարտքի մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է․

«Մենք հասել ենք 50 տոկոս մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է։ Մեզ նման երկրներում, ներքին պարտքը կազմում է 20-30 տոկոս։ Մեզ մոտ էլ էր այդ ծավալին, կարողացանք մեծացնել, որը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել