copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:37 11-03-2026

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 մլրդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Աշոտյան

Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ Դատախազության հաղորդագրությունն առ այն, որ վերջին 7 տարիներին իբր պետությանը իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք եւ դրամական միջոցներ»։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։

Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում եւ ավարտվում է աղաղակող ապօրինություններով։

Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։

Եւ այսքանով հանդերձ։

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝
8 000 000 000+ ԱՄՆ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը։

6 000 000 000+ ԱՄՆ դոլարի զենք նվիրվել է Ադրբեջանին։

200 000 000+ ԱՄՆ դոլարի պարգեւավճար է բաժանվել:

Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել է Ադրբեջանին։

Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 000 000 : 5 000 = 154 600 ԱՄՆ դոլար։

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան