copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:50 25-01-2021

ՊԵԿ-Ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ 385 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2020 թ.-ի համար Պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների համաքագրում, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, տարվա ընթացքում ցուցանիշը ճշգրտվեց և նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 միլիարդի:

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ընդգծեց, որ տարվա ընթացքում ՊԵԿ-ի կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ:

«Ճշտված ծրագրային ցուցանիշի նկատմամբ շուրջ 59 մլրդ դրամով գերակատարում է տեղի ունեցել: Սակայն այս ցուցանիշը 2019 թ.-ի հետ համադրելի չէ, քանի որ 2020 թ.-ի մարտից կորոնավիրուսը Հայաստանում ակտիվացավ՝ իր բոլոր հետևանքներով»,- նշեց Թամրազյանը և հավելեց,- «2020 թ.-ին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, որը նույնպես նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է: Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումից, ապա 1 տիրլիոն 523 միլիարդի չափով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է հարկային եկմաուտների և պետական տուրքերի գծով գումարներ, որից 138 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին: Արդյունքում վերջնական ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ: 1000 խոշոր հարկատուները վճարել են նշված գումարի շուրջ 71.3 տոկոսը: Պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը