Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:27 29-04-2025

ՍԴ-ն նենգափոխեց մեր փաստարկը․ օրենքը կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք. Դավիթ Հարությունյան

Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ ծավալուն ասուլիսով, որի առանցքում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն էր։

Նա ներկայացրել է նաև որոշման բացասական դրույթները․

Օրենքն ունի հետադարձ կիրառման ուժ, ինչն անհեթեթ է ու անարդար։ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի մեջ շեշտվել էր հիմնարար սահմանադրական սկզբունքներից մեկը, այն է՝ օրենքները, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, չեն կարող ունենալ հետադարձ ուժ։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը նենգափոխել է այդ ձևակերպումն ու մեկնաբանել, թե դիմումի մեջ պնդում է կատարվել առ այն, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր։

Առկա են բացեր արդար դատաքննության իրավունքի համատեքստում։ Օրենքը պահանջում է, որպեսզի անձն ապացուցի իր գույքի օրինականությունը, այլապես կզրկվի այդ գույքից, մինչդեռ իրականության մեջ շատ դեպքերում պետությունն ինքն է ոչնչացրել այդ փաստաթղթերը՝ կա’մ պահպանման ժամկետի լրանալու պատճառով, կա’մ կորցրել է դրանք` պատշաճ չպահպանելու հետևանքով:

Բացակայում է պաշտոնատար անձի նկատմամբ ուսումնասիրություն սկսելու հիմքերի հստակ ձևակերպված պահանջները, անգամ իրավախախտման կասկածի առկայությունը պարտադիր չէ։ Սա խնդրահարույց է, քանի որ Օրենքը հանգիստ կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիքակազմ քաղաքական հակառակորդների դեմ։

Սահմանափակված է դատական պաշտպանության իրավունքը, քանի որ ուսումնասիրության ժամանակահատվածը տարածվում է մինչև 1991թ. սեպտեմբեր, այսինքն՝ Խորհրդային միության փլուզման ժամանակաշրջան։ Ինչպես գիտենք, այդ ժամանակաշրջանում Հայաստանում փաստաթղթավորման պահանջներն արմատապես տարբերվում էին ներկա օրենսդրական պահանջներից, տնտեսությունը գերակշռող մասով ստվերային էր, և առկա էր սրընթաց ինֆլյացիա։ Այսպիսով՝ Օրենքը պարտադրանքի տակ է դնում անձին ապացուցելու 30- 35 տարվա վաղեմության գործարքների օրինականությունը, ինչը խոշոր հաշվով շատ դեպքերում օբյեկտիվորեն անհնարին պահանջ է։

Խախտված են կողմերի անհավասարության և մրցակցության սկզբունքները։ Հավասարության նշան է դրվել գործը քննող դատախազի և փաստաբանի միջև, մինչդեռ դատախազությունն օժտված է հսկայական պետական լիազորություններով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պետական բյուջեի միջոցներով փորձագետների ներգրավվում, պետական հարկադրանքի գործիքների կիրառում։ Բացի այդ, անձին տրվում է ընդամենը 1 ամիս ծանոթանալու իրավասու մարմնի կողմից 3 տարի հավաքագրված նյութերին։

Սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը չի գնահատել ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, քանի որ այդ պարագայում հենվելով Տոդորովի գործով ՄԻԵԴ որոշման վրա՝ ստիպված կլիներ արձանագրել, որ դատախազության ու հակակոռուպցիոն դատարանների իրավակիրառ պրակտիկան հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու ՄԻԵԿ-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել