Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:56 28-04-2025

Դատապարտելի է, որ բարձրաստիճան հոգևորականը գովերգում է Փաշինյանի կեղծ խաղաղության ուղեգիծը

Նիկոլ Փաշինյանն Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 27-ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը ջերմ ընդունելության է արժանացրել նրան, գովերգել նրա վարած քաղաքականությունը։

«Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Այս հանդիպման վերաբերյալ «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը գրառում է կատարել, որում նշված է. «Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի կողմից վարչախմբի պարագլխի արտաքին քաղաքական ուղեգծի գովաբանումը և այդ առթիվ օրհնության խոսք ասելը, շատ մեղմ ասած, պատիվ չի բերում հայ բարձրաստիճան հոգևորականին»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մենուա Սողոմոնյանից։

«Բարձրաստիճան հոգևորականների շարքում նա վարչապետին աջակցող հոգևորական է։ Բայց ինձ համար շատ անսպասելի էր, որ նա այդպիսի դիրքորոշում կարտահայտի»,- ասաց նա։

Սողոմոնյանի խոսքով՝ անձնական բան չկար։ Այնպես չէր, որ ընտանիքին էր օրհնում։ Նա խոսում էր քաղաքական ուղեգծի մասին, երկրների միջև խաղաղության ուղիներին էր հավանություն տալիս, ինչը դատապարտելի է, քանի որ կեղծ խաղաղության ուղեգիծն ուղղված է հայկական ինքնության, պատմության և մշակույթի, կրոնական առանձնահատկությունների դեմ։ Եվ հիասթափացնողն այն է, որ բարձրաստիճան հոգևորականը գովերգում է նման քաղաքականությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով