copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:30 23-04-2025

4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Կալանավորի ինքնասպանության դեպքը ցույց է տալիս, թե ինչ վիճակ է տիրում կալանավայրերում։ Այս տարվա ընթացքում սա արդեն կալանավայրերում մահվան 10-րդ դեպքն է, որից 5-ը ինքնասպանություն, ինչը ցուցիչ է, թե ինչ իրավիճակ է ներսում ու ինչ հսկողություն է»,– Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրերս Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորի ինքնասպանության դեպքին։



Ժաննա Ալեքսանյան

Նշենք՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ալեքսանյանը շեշտում է, որ կալանավայրերում վիճակը վատ է՝ հիշեցնելով այս ամսվա սկզբին նույն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդը։ Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ կառույցի նկատմամբ Արդարադատության նախարարությունը բավարար ուշադրություն չի դարձնում․

«Սպեցնազ մտցնելը, ծեծուջարդը ևս ցույց են տալիս, որ նորանշանակ նախարարը՝ Սրբուհի Գալյանը, բավարար ուշադրություն չի դարձնում։ Ընդ որում, ասեմ, որ հիմա վիճակը կտրուկ վատացավ․ չնայած ես արձանագրում եմ, որ վերջին 3 տարում բավականին վատ էր, բայց գոնե վերահսկելի էր։ Հիմա ամեն ինչ վատ է․ բուժօգնությունն է վատ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում։ Մարդիկ հացադուլ են հայտարարել, մենք էլ մեր ստացած ահազանգերից տեղեկանում ենք, որ անգամ հացադուլավորներին ուշադրություն չեն դարձնում։ Հացադուլավորների թիվն էլ է ցույց տալիս էդ բողոքը, թե ինչ վերաբերմունք կա դատապարտյալների նկատմամբ։ Գիտեք՝ իրենք սնունդից էին բողոքում, տարրական հիգիենիկ պայմաններից՝ լողանալու հնարավորությունից։ Մի խոսքով՝ այս օրերին բազմաթիվ ահազանգեր եմ ստացել հենց բուժօգնության հետ կապված։ Անուշադրության են մատնված դատապարտյալներն ու կալանավորները»։

Իրավապաշտպանը նկատում է, որ գոնե ցմահ դատապարտյալների դեպքից հետո պատկան մարմինները պետք է իրենց հավաքեին, ինչը տեղի չունեցավ։ «Այնտեղ միայն այդ բռնությունը չէր։ Դատապարտյալները չափազանց վատ պայմաններում են, հատկապես Նուբարաշենի մասով եմ ասում, քանի որ այդ շենքում գտնվելն արդեն պատիժ է, գիտեք՝ ինչ վիճակ է այնտեղ։ Պայմաններ չստեղծելը՝ ո՛չ սանիտարահիգիենիկ, ո՛չ բուժական, ո՛չ սննդի, պատկերացրեք դա ինչ է, ու մի հատ էլ գինում են ծեծում են։ Դրանից հետո կարո՞ղ էր նախարարը եզրահանգումներ կատարեր, հատուկ ուշադրություն դարձներ, շեշտադրումներ աներ, թե ինչ է պետք անել, գնար ու տեսներ, թե ինչ է կատարվում»,- ասաց նա։

Oragir.News–ի հարցին՝ կալանավորի ինքնասպանության դեպքը որքանո՞վ կարող է կապված լինել կալանավորների ծեծուջարդի հետ՝ Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքնասպանությունը կապված չէ հիշյալ միջադեպի հետ․ «Պատճառները չգիտեմ, ճիշտնասած։ Ես չեմ կարող ասել, թե վերահսկողությունն ինչպիսինն է, բայց դա վերահսկողության պակասի մասին է խոսում, մարդու խնդիրները չլսելու և անտեսելու մասին է խոսում։ Ինձ բազմաթիվ հացադուլավորներ են զանգում, ասում՝ հացադուլ են հայտարարում ամենատարրական բաների համար․ ասենք բուժօգնության համար, խուցից խուց տեղափոխելու համար»։

Ալեքսանյանը հավելեց՝ դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունք է արձանագրում։ «Այդ մարդկանց լսել է պետք ու հասկանալ է պետք, որ նրանք ընդամենը պատիժ են կրում, և այդ մարդիկ իրավունքներ ունեն, որոնք պետք է բավարարվեն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել