Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:12 15-04-2025

Թրամփը պատերազմի մեջ մեղադրել է նաև Զելենսկիին. BBC

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես մեղքի բաժին ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատերազմում «միլիոնավոր մարդկանց մահվան» համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ նախագահը այս խոսքերը ասել է Սպիտակ տանը Սալվադորի նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Երբ պատերազմ ես սկսում, պետք է վստահ լինես, որ կարող ես հաղթել», — ասել է նա՝ նաև մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին այս պատերազմի համար։

Թրամփի այս հայտարարությունը հնչել է այն դեպքից հետո, երբ կիրակի օրը ռուսական հրթիռները հարվածել էին Ուկրաինայի հյուսիսարևելյան Սումի քաղաքին։