copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:39 13-04-2025

Բացե՛ք ձեր կյանքի դռները, թող Քրիստոս իր ներկայութամբ ծաղկազարդի կյանքը. Արամ Ա Հայրապետ

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Ծաղկազարդը․

«Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը՝ Ծաղկազարդի տօնը, աւետարանական խորհուրդին կողքին ունի նաեւ իր ժողովրդական խորհրդանշանակութիւնը, որովհետեւ ինչպէս Քրիստոսը դիմաւորելու համար մանուկներ եւս եկած էին, այնպէս ալ մանուկներով կ’ողողուին մեր եկեղեցիները եւ անոնց խինդն ու ծիծաղը կը բազմապատկուին մանուկներու շքեղ թափօրին ընթացքին։

Այս տարի եւս, Ծաղկազարդի տօնին առիթով մատուցուած Սուրբ Պատարագին, 13 Ապրիլ 2025-ի առաւօտուն, Կաթողիկոսանիստ Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարը ընդունեց մեծ թիւով հաւատացեալներ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի օրհնութեամբ Սուրբ Պատարագը մատուցեց Գերաշնորհ Տէր Մուշեղ Արքեպիսկոպոս Մարտիրոսեան։

Մանուկներուն թափօրի աւարտին, Վեհափառ Հայրապետը իր հայրապետական պատգամը ուղղեց վեհարանի պատշգամէն։ Առաջին հերթին, ան քրիստոնէական ջերմ սիրով ու հայրապետական օրհնութեամբ ողջունեց մեր ժողովուրդի սիրելի զաւակները եւ յատկապէս հայրական սիրով՝ մանուկներուն ու անոնց ծնողներուն ներկայութիւնը։ Ան ըսաւ, որ «ահաւասիկ դարձեալ հոծ բազմութեամբ եկած ենք Անթիլիասի Մայրավանք՝ միասնաբար ողջունելու Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ» ու ապա անդրադարձաւ Քրիստոսի ներկայութեան կարիքին մեր կեանքին մէջ, երբ կ՚ապրինք տագնապներով լեցուն աշխարհի մը մէջ, շրջապատուած բազմազան ու այլազան դժուարութիւններով։

Առ այդ, ան կոչ ուղղեց հաւատցաելներուն բանալ մեր կեանքին դռները Երուսաղէմ մուտք գործող Քրիստոսին առջեւ. «թող Քրիսոտոս մո՛ւտք գործէ մեր կեանքէն ներս, մեր անհատատական, ընտանեկան, հաւաքական ու ազգային կեանքէն ներս, ամէ՛ն տեղ, որպէսզի Իր ներկայութեամբ ծաղկազարդէ մեր կեանքը երկնային օրհնութեամբ, բարիքներով ու պարգեւներով»։ Աւարտին, Նորին Սրբութիւնը աղօթք վերառաքեց բարձրեալն Աստուծոյ, որպէսզի Աստուածային շնորհքներով ծաղկազարդէ հայ կեանքը՝ հեռացնելով ամէն տեսակ չար ու չարիք։ «Թող Աստուած հիւանդներուն առողջութիւն ու գործոց բարեաց յաջողութիւն պարգեւէ եւ մեր ժողովուրդին առջեւ բանայ լոյսի ու յոյսի ճամբան», եզրափակեց իր խօսքը Հայրապետը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին