copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:53 03-06-2023

Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Ուրբաթ, 2 Յունիս 2023-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին ու Մոնթրէալի գաղութէն ներս գործող զանազան մարմիններու ներկայացուցիչներու ընկերակցութեամբ, այցելեց «Արամ եւ Պերճուհի Մարգարեան» մանկամսուր, Հ.Օ.Մ.ի Ծաղկոց, Սարաֆեան նախակրթարան եւ Բասդրմաճեան երկրորդական վարժարան, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։

Ս. Յակոբ Ազգային Վարժարանի տնօրէն Լոռի Ապրաքեան, վարժարանի տնօրէնութեան, ուսուցչական կազմին եւ աշակերտութեան անունով բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին։

Ապա, Վարժարանի աշակերտները գողտրիկ յայտագիր մը հրամցուցին ներկաներուն։

Յայտագիրէն ետք, Գանատայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեան բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին՝ ըսելով.- «Վեհափառ Հայրապետը իր Հովուապետական այցելութեանց ընթացքին, երբեք չի մոռնար այցելել Ազգային Վարժարանները, որովհետեւ հայ Ժողովուրդի Հովուապետը կը հաւատայ Հայ դպրոցին կարեւորութեան ու անոր առաքելութեան»։
Վեհափառ Հայրապետը ողջունեց Ս. Յակոբ Ազգային Վարժարանի տնօրութիւնը, ուսուցչական կազմը եւ աշակերտները. անոնց հետ եղաւ դասարանին թէ բակին մէջ՝ յորդորելով հայերէն խօսիլ եւ հայօրէն ապրիլ։ «Հայ դպրոցը պարզ շէնք չէ։ Հայ դպրոցը ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց է։ Մենք ա՛յս ոգիով կը սնանինք եւ կը շաղախուինք հայ դպրոցէն ներս, որպէսզի երբ մեծնանք՝ մեր ազգին ծառայենք։ Հայ Դպրոցը Հայրենիք, Եկեղեցի եւ Ընտանիք է»,- շեշտեց Վեհափառ Հայրապետը։

Նորին Ս. Օծութիւնը գնահատեց հայ ծնողները, ուսուցիչները ու բարերարները, որոնց գերագոյն զոհողութեամբ է որ կը պահուի հայ դպրոցը։

Ապա, Վեհափառ Հայրապետը իր շքախումբին ընկերակցութեամբ այցելեց «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագրատունը, ուր հիւրընկալուեցաւ «Հորիզոն» շաբաթաթերթի վարիչ-խմբագիր՝ Վահագն Գարագաշեանի եւ անձնակազմին կողմէ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել