Ներքին 3 տարի առաջ - 19:16 16-12-2022

Բացե՛ք Ձեր հովանավորյալ ադրբեջանցիների հետ Արցախի ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը Միացյալ Թագավորության դեսպանատան առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ բրիտանացիները աչք ունեն Արցախի հանքավայրերի վրա։ «Արցախում կա առնվազն երկու ոսկու հանք, մեկը՝ Կովսականում, մյուսը՝ Բերձորում, որոնք այսօր շահագործվում են բրիտանական «Anglo-Asian Mining» ընկերության կողմից։

Երկուսը միասին ոսկու պարունակությունը գերազանվում է 60 մլրդ դոլարը։ Արցախում կան նաև երկու խոշոր հանքավայրեր, մեկը՝ Դրմբոնում, մյուսը՝ Կաշենում։ Առավել մեծը Կաշենում, որոնց վրա աչք ունեն բրիտանացիները»։

Իր ելույթի ժամանակ Հոխիկյանը նշեց․ «Բրիտանացիները նպատակ ունեն նաև մեր բարեկամ Իրանի նկատմամբ ևս ոտնձգություն անել, իսկ մենք լավ ենք հասկանում, որ այս ամբողջ հակամարտությունը մեր տարածաշրջանում երկու երկրի վրա է՝ Հայաստան և Իրան։

Հետևաբար մենք հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը և մեր պահանջները։ Բացե՛ք ձեր հովանավորյալ ադրբեջանցիների հետ Արցախի ճանապարհը և միևնույն ժամանակ վստահ եղեք՝ չենք տա ձեզ որևէ կտոր մեր հայրենիքից, մեր հանքային հարստություններից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին