copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:24 13-04-2025

Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհերքելի փաստ է, որ հայ հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային ու հիմնարար բնույթ է կրում, քան երբևէ։ Սա պարզապես քաղաքական հայացքների կամ կողմնորոշումների տարբերություն չէ։ Այստեղ խոսքը վերաբերում է երկու տարբեր մտածողությունների, արժեքային համակարգերի և պատմության ընկալման բախմանը։

Մի կողմից՝ հասարակությունը, ի թիվս այլ կարևոր ակնկալիքների, շարունակում է մշակութային իմաստով ապավինել ազգային հիշողությանն ու ինքնության պատմական հենքին։ Մյուս կողմից՝ իշխանությունն իր գործելակերպում հետևողականորեն ձգտում է «նոր» Հայաստանի մի մոդելի, որտեղ պատմությունը կամ փոխարինվում է տեխնոկրատական լեզվով, կամ դիտարկվում որպես խանգարող հանգամանք։

Սա ձևավորում է խոր անդունդ, որը չի լրացվում ոչ բարենպաստ վիճակագրությամբ, ոչ էլ «նոր օրակարգերով», քանի որ հասարակության մի զգալի մասի համար այդ օրակարգերը հիմնովին կտրված են նրա ինքնությունից»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում