copy image url
Արտաքին Միտք 7 ամիս առաջ - 18:20 15-01-2026

Երկու կարևոր հանգամանք է ի հայտ եկել՝ Իսրայելի չափազանց զուսպ պահվածքը և Թուրքիայի բացահայտ աջակցությունը Իրանին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրել է.

Իրանի շուրջ լարվածության այս փուլում երկու չափազանց կարևոր նոր հանգամանքներ են ի հայտ եկել։

Նախ՝ Իսրայելի պահվածքը չափազանց զուսպ էր։ Ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ այս երկրի կառավարության նիստում քննարկվել է, որպեսզի իսրայելցի պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք Իրանին կարող են դրդել Իսրայելին հարվածներ հասցնելու։

Ակնհայտ է, որ Թել-Ավիվը մի կողմից չի ցանկանում «ուրիշի» պատերազմում թիրախ դառնալ, իսկ մյուսից՝ հավանաբար ճիշտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել Իրան-Իսրայել ինչ-որ պայմանավորվածություն։

Մեկ այլ գործոն նույնպես, ամենայն հավանականությամբ, ազդում է այս գործընթացի վրա, եթե Իսրայելը կարողացել էր նկատելիորեն թուլացնել Իրանի ստեղծած դիմադրության առանցքը, ապա 12-օրյա պատերազմից և վերջին ցույցերից հետո իրանական կողմն իր հերթին զգալիորեն չեզոքացրել է իսրայելական գործակալական ցանցը իր երկրի ներսում, ուստի հաստատվել էր որոշակի հավասարակշռություն։

Երկրորդ կարևոր հանգամանքը Թուրքիայի գրեթե բացահայտ աջակցությունն է Իրանին։ Եթե նախորդ ցույցերի ժամանակ Անկարայից քննադական խոսք հնչում էր, ապա Թուրքիայի ԱԳՆ նախարար Ֆիդանի այսօրվա ասուլիսն, ըստ էության, աջակցության ցուցիչ էր Թեհրանին, քանի որ թուրքական կողմը փաստացիորեն դեմ է Իրանի դեմ հարձակմանը և ակտիվ դիվանագիտություն է վարում կողմերի միջև։

Այս ամենը առաջին հայացքից կարող է շատ կարևոր չթվալ, բայց իրականում սրանք այն սաղմերն են, որ կարող են ծնել հետագա ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմանը և Թեհրանի ու Թել-Ավիվի միջև լարվածության չհայտարարված նվազմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին