Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:58 09-04-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված «Toyota»-ի և «Opel»-ի վրա. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: Տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Սարգյանն ու Հովհաննես Մկրտչյանը:

Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի և Կարեն Բոյմուշակյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենաների վրայից:

Տեղում աշխատել են նաև Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրակարարները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի