Օրակարգ․ Սարիկ Մինասյանը 2-րդ փուլում կարող է 14 մանդատով քաղաքապետ դառնալ․ Գոհար Մելոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունների, դրանցում տեղ գտած ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերի, հետընտրական հնարավոր զարգացումների, նոր ընտրությունների հավանականությամբ, Հայաստանի Սահմանադրության նկատմամբ թշնամու ոտնձգությունների, հնարավոր սահմանադրական հանրաքվեի ժամանակ ճիշտ դիրքավորվելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գոհար Մելոյանը նկատեց, որ իշխանության թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը, 2-րդ փուլում կարող է 14 մանդատով քաղաքապետ դառնալ։

«Եթե ընդդիմադիր ուժերը չեն գալիս համաձայնության ու 2-րդ փուլ է կայանում, այո՛, իշխանության ուժը արդեն հնարավորություն է ստանում իր թեկնածուին ընտրելու։

Բայց մի մեծ բայց կա․ գոյություն ունի նիստերի իրավազորության հարցը, այսինքն՝ քվորումի հարցը։ Նիստերը, որպեսզի կայանան, պետք է լինեն առնվազն կեսից ավելին, ավագանու անդամների կեսից ավելին, ներկա գտնվեն, գրանցվեն, որպեսզի իրավազորությունը ապահովեն։

Այսինքն՝ նիստը որպեսզի կայանա ավագանու, անհրաժեշտ է, որպեսզի ներկայանա ավագանու 17 անդամ, իշխանությունը չունի այդ 17 ավագանու անդամները, և եթե 2 շաբաթվա ընթացքում այնպիսի սցենար, զարգացումներ լինեն, որ հնարավոր չլինի հրավիրել ավագանու նիստը Գյումրու, 2 շաբաթ անց վաղաժամկետ դադարեցվում է այս ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին և արտահերթ ընտրություններ են հրավիրվում»,- ասաց նա։

Սահմանադրագետը նկատեց նաև, որ Գյումրիում անխնայողաբար վարչական ռեսուրս է կիրառվել։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը