Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:01 30-05-2022

Սա վերից ներքև Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված պատվեր է․ Մենուա Սողոմոնյանը՝ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործի մասին  

Դատարանից առաձնապես մեծ հույսեր չկան, քանի որ Ավետիք Չալաբյանի գործն ամբողջապես պատվիրված է։ Այս մասին Վերքաննիչ քրեական դատարանի դիմաց ակցիայի ընթացքում Օragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Տրամաբանությունն այն է, որ թեև Վերաքննիչ բողոք է ներկայացվել, այդուհանդերձ, քանի որ սա քաղաքական հետապնդում է և վերից ներքև Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված պատվեր է, դրա համար մեծ հույսեր չենք փայփայում։ Այդուհանդերձ, էստեղ ենք, որ առիթն օգտագործելով՝ հերթական անգամ ցույց տանք էն մարդկանց, ում խափում են՝ ասելով, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե օրենքի ինչպիսի կոպտագույն ոտնահարումներ են տեղի ունենում «ժողովրդավարության բաստիոն կոչված Հայաստանում»։

Նշենք, որ այսօր Վերքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված բողոքի քննությունը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Դատարանի դիմաց տեղի է ունենում ակցիա՝ հաջակցություն և ի սատարում Ավետիք Չալաբյանի։

Սողոմոնյանը նաև նշեց, որ առիթը օգտագործելով հրավիրում է միջաջզգային գործընկերների և ՀՀ –ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացոցչությունների ուշադրությունը այն խնդրի վրա, որ մարդը պարզապես իր քաղաքական համոզմունքները, Հայաստանի անվտանգային ապագայի վերաբերյալ իր թիրախային դիրքորոշումները հայտնելու և Հայաստանի գործող իշխանություններին թիրախային քննադատելու համար այսօր կալանավորվել է։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ քրեական գործ հարուցելու պատճառով Չալաբյանը հրաժարվի բողոքի ակցիաներին մասնակցելուց և ընդդիմադիր գործունեությունից, Սողոմոնյանն ասաց, որ Ավետիք Չալաբյանը կոտրվող տեսակներից չէ։ «Մարդը, որ զբաղվում է բանակաշինության թեմայով, ռազմական արդյունաբերության խնդիրներով, անվտանգային խնդիրներով, էդպիսի մարդը, որ ունի կենսագրություն նշանակալի հետագիծ, էդպիսի մարդը կոտրվող տեսակ չէ»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի