Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:07 02-04-2025

Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը (տեսանյութ, լուսանկարներ)

Ս.թ. մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում ամփոփվել է Future Economy Summit Vol. 2-ը:

Fastex-ի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» տեղեկատվական հանդիպումների շարքը եզրափակվել է Ծաղկաձորի 88 Hotel Armenia-ում: Նախորդ տարվա հաջող ընթացքից հետո կազմակերպիչների համար առաջնային էր համաժողովին ընդգրկել նաև մարզերի ուսանողներին: 7 ԲՈւՀ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում գործող հաստատություններ այցերից հետո ընտրված ակտիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել ամփոփիչ համաժողովին:

«Ապագայի տնտեսությունը» համաժողովի ղեկավար Մերի Բադալյանը նշել է. «Մեր համագործակցությունը տեղի է ունենում, որովհետև հայաստանյան իրականության մեջ գոյություն ունի Ֆասթեքս էկոհամակարգ, որն այսօր կանգնած է երիտասարդության՝ մասնավորապես ուսանողների կողքին։ Պատրաստակամ է կրթական ծրագրերում ներդրվելու և շարունակական համագործակցության համար, ինչը նպաստելու է Web3 տեխնոլոգիաների զարգացման, բլոկչեյն տեխնոլոգիաների ճանաչելիության բարձրացմանը ՀՀ-ում։ Մենք չենք կարող աշխարհից անմասն մնալ, աշխարհը զարգանում է, և մեր գործընկերը հնարավորություն է տալիս Ֆասթեքս էկոհամարգի միջոցով համաքայլ քայլել»:

Համաժողովի համակարգող Հովիկ Գրիգորյանն ընդգծել է. «Եթե մենք ուզում ենք կառուցել լավ պետություն, ամուր պետություն, պետք է մեր տնտեսությունը ուժեղ լինի: Տնտեսության լոկոմոտիվը հենց մասնագետներն են, որոնք ոլորտներով կարող են առաջ տանել: Էս թեման, ֆիտեխ լուծումները, նույն էլեկտրոնային փողը, Web3 համակարգը լրիվ ապագայի մասին է խոսում»:

1022 ուսանողից 10-ը ներկայացրել են իրենց գիտական զեկույցներն ու պատասխանել ժյուրիի անդամների հարցերին: Ժյուրիի կազմում էին համալսարանների և Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչները, որոնք ելույթների ավարտից հետո հայտարարվել են երեք հաջողակների անունները:

Հետազոտական աշխատանքներից լավագույնն է համարվել ՀՊՏՀ Գյուրմու մասնաճյուղի ուսանող Մհեր Ավագյանի զեկույցը: Թվային մարքետինգի 3-րդ կուրսի ուսանողը Ֆասթեքսի կողմից պարգևատրվել է 300 FTN-ին համարժեք դրամով:

«Տեսել էի նախորդ սամիթը, որը եղել էր հոկտեմբեր ամսին: Հետաքրրված էի, սպասում էի, թե երբ են մարզի ուսանողները ունենալու հնարավորություն մասնակցելու սամիթին նույնպես: Երբ իմացա, որ կա տեղեկատվական հանդիպում մեր համալսարանում, մասնակցեցի, շահեցի Ծաղկաձոր գալու հնարավորություն և այստեղ էլ ներկայացրեցի «Թվային ինքնությունը՝ որպես տնտեսության զարգացման գործիք»: Ժյուրիի որոշմամբ գրավեցի առաջին տեղը»:

«Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ուսանողների համար, նաև մեր տնտեսության համար, որովհետև այսօրվա ուսանողը վաղը պետք է դառնա ձեռներեց, աշխատող, ու ինքն է որոշելու, թե վաղը այս երկիրը ինչ արդյունքների է հասնելու: Շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին», - ասել է Մհերը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև AKNEYE մրցույթ: AKNEYE նախագծի համակարգող Գրիշա Ավագյանն ուսանողներին ներկայացրել է մրցույթի գաղափարն ու պայմանները: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստացել են Aknuloonk-ներ ու հնարավորություն ունեցել անհատապես ստեղծագործել դրանց վրա:

Գլխավոր մրցանակին է արժանացել Ռուզաննա Հովհաննիսյանը. նա կստեղծագործի AKNEYE քանդակի վրա: Բոլոր մասնակիցների աշխատանքները կվերածվեն NFT-ի և կներկայացվեն ftNFT ֆիջիթալ սփեյսում:

Ֆասթեքսը կարևորում է նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների զարգացման համար Հայաստանում իրականացվող նմանատիպ իրադարձությունները։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ու փորձագետներին համատեղել իրենց ջանքերն ապագա տնտեսության ձևավորման գործում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով