copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:55 30-03-2025

Սա պաշտոնական անփութություն չէ, տգիտություն չէ, սա կոնկրետ ոճիր է սեփական ժողովրդի դեմ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ իշխանական մունետիկները փորձում են սոցիալական տարբեր ծրագրերն արցախցիների վրա որպես լավություն «ծախել», իսկ նրանց` սեփական օջախներ վերադառնալու ցանկությունը` որպես «թշնամական գործողություն» կամ «պատերազմի հրահրում» ներկայացնել, սա ինքնին ցույց է տալիս սրանց բարոյական բնութագիրն ու քաղաքական տհասությունը:
Մարդիկ մինչև ձեր իշխանության գալն ապրում էին Արցախում, իրենց տներում, աշխատում էին, բարիք ստեղծում:

Հիմա ձեր իշխանությանը հետևանքն այն է, որ նախ պատերազմ ստացանք, հետո պարտվեցինք, Քաշաթաղի, Քարվաճառի, Աղդամի շրջանները հանձնվեցին, հետո բլոկադա եղավ, իսկ վերջում Արցախի նկատմամբ նոր ագրեսիա եղավ և մարդիկ բռնի տեղահանվեցին:

Ի՞նչ է ստեղծված իրավիճակում անում կապիտուլյանտների ոհմակը. թիրախավորում է իր քաղաքականությունից ամենաշատը տուժած և էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցներին և փորձում նրանց իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարը որպես անվտանգության սպառնալիք ներկայացնել:

Սա պաշտոնական անփութություն չէ, տգիտություն չէ, սա կոնկրետ ոճիր է սեփական ժողովրդի դեմ»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի