Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 18-06-2024

Տգիտություն՝ առանց սահմանների․ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները Փաշինյանի համար նշանակություն չունեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի գծով հետազոտող Նատալյա Նոզաձեն օրերս անդրադարձել էր հունիսի 12-ին Երևանում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած դաժան բախումներին, որոնք հանգեցրել էին բազմաթիվ մարդկանց վիրավորումների և ձերբակալությունների՝ նշելով, որ բռնության մակարդակը վերջին հանրահավաքի ժամանակ խոր տագնապ է առաջացնում։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ հավաստիացումներն այն մասին, որ ոստիկանությունը, գուցե, կիրառել է չափից ավելի ուժ։ Իշխանությունների արձագանքը բողոքներին, անգամ եթե դրանք վերաճում են բռնության, պետք է խստորեն համապատասխանի միջազգային օրենսդրությանը եւ չափորոշիչներին մարդու իրավունքների ոլորտում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Այնտեղ, որտեղ դա անհնար է, ուժը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ դա բացարձակ անհրաժեշտ է եւ չափակից իրավապահ մարմինների օրինական նպատակներին հասնելուն, եւ նվազագույն անհրաժեշտ մակարդակով»,- ասվում էր հայտարարության մեջ։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ նման զեկույցները և դրանցում տեղ գտած գնահատականներն այս իշխանությունների համար ոչ մի նշանակություն չունեն՝ հաշվի առնելով նրանց արձագանքը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի և Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախորդ՝ խիստ քննադատական զեկույցներին։ Նա այս համատեքստում հիշեցրեց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունն առ այն, որ «Freedom House-ը չի որոշում՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավա՞ր է, թե՞ ոչ»։

«Այսինքն՝ տգիտություն՝ առանց սահմանների։ Այժմ Amnesty International-ը, որն աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկն է, նման գնահատական է տվել, սակայն, տեսնելով իշխանությունների պահվածքը, ես չեմ կարծում, որ դա կարող է իրենց վրա ազդել, դրա հետ հաշվի նստեն և դրանից առաջին հերթին կախված է Հայաստանի վարկանիշի հարցը։

Եթե երկրի վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ ոստիկանները իրավաչափ ու համաչափ են գործել և միշտ պետք է այդպես գործեն՝ այն դեպքում, երբ մարդիկ են վիրավորվել, ինչպես գիտենք 101 անձ դիմել է առողջապահական հիմնարկներ, դա նշանակում է, որ իր համար միևնույնն է, թե Amnesty International-ը, կամ Պետդեպարտամենտն ինչպես կարձագանքեն Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը 1 վայրկյան մտածեր այդ մասին, հավանաբար մի փոքր ավելի զուսպ կլիներ։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այժմ Փաշինյանն արդարացնում է ոստիկանական բռնությունները, երբ նախկին իշխանություններին խստորեն քննադատում էր դրա համար և այլն՝ Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց, որ հավանաբար Փաշինյանը վտանգներ է զգում։ «Երևի թե վտանգներ է զգում, և իշխանությունը պահելու համար ամեն ինչի կարող է գնալ։ Մենք տեսանք, որ Ազգային ժողովի բակում զինված զորքեր կային, պաշտպանում էին իրեն։ Չեմ կարող ասել ինչու է այդպես անում․ իշխանությունը բոլորը սիրում են և գնում են ծարահեղությունների, սա է ամբողջ հարցը»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ հենց հունիսի 12-ին է ֆեյսբուքյան գրառում է կատարել և դատապարտել ոստիկանության գործողությունները, երբ դեռ ոչ ոք դա չէր արել, իսկ ավելի ուշ միացել է ոստիկանության գործողությունները դատապարտող հայտարարությանը։ Իրավապաշտպանը հավելեց, որ շարունակում է մնալ նույն կարծիքին և հաջորդող օրերին տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում դատապարտել է հունիսի 12-ին տեղի ունեցած միջադեպը։

Ժաննա Ալեքսանյանը հունիսի 12-ին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր․

«Ազգային Ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի բացահայտ խրախուսումը ոստիկաններին՝ խաղաղ ցուցարարների դեմ անօրինական, բիրտ ուժի կիրառումը, ցույց է տալիս, որ ոստիկանությանը գործում է ուղիղ նրանց հրահանգներով։ Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով կան 55 տուժածներ, այդ թվում ոստիկաններ։ Տուժել են լրագրողներ։ Հիշեցնենք՝ լուսաձայնային նռնակներ կիրառվել էին նաև Սարի թաղի դեպքերի ժամանակ, տուժել էին մեծ թվով լրագրողներ և քաղաքացիներ։ Այդ գործերը կարճվեցին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո։ Որևէ մեկը չպատժվեց։ Ու հիմա ինքն է կիրառում»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել