Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:17 26-03-2025

Մեզ թուղթ պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և դիտել, թե ինչպես է ՀՀ-ն կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները. ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. ««Echo Baku» ալիքում կազմակերպված քննարկման ժամանակ երկու ադրբեջանցի բանավիճում են, թե պետք է արդյոք Բաքուն ստորագրի համաձայնեցված թուղթը, թե ոչ։

Քննարկման ընթացքում հնչում են բազմաթիվ ուշագրավ ինքնախոստովանական արտահայտություններ, դրանցից մեկը նոյեմբերի 9-ի դրույթների խախտման մասին է, մեկ այլ դրվագում ստորագրմանը դեմ հանդես եկողը ասում է, եթե ստորագրենք Երևան չենք կարող մտնել, «Արևմտյան Ադրբեջան»-ից չենք կարողանա խոսել, նա պնդում է՝ թղթի ստորագրում պետք չի, քանի որ Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի՝ դիմացը չստանձնելով որևէ պարտավորություն։

Իսկ ով կողմ է, ասում է, որ հետո ՀՀ-ում իշխանություն կփոխվի, իսկ իրենք արդեն լավ ձեռքբերումներ ունեն, բացի այդ նա դիտում է տնտեսական էքսպանսիան որպես միջոց Հայաստանի հարցերը լուծելու (մի թեթեւ քիչ է ատում էլի հայերին 🙂)

Այս քննարկումից հետո հաղորդավարը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «...Ադրբեջանին իսկապես խաղաղ պայմանագիր պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները․․․»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան