Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:41 25-03-2025

Բուսաբանական այգու ծառահատումը. բնության գողությո՞ւն, թե՞ ծրագրված բիզնես

Բուսաբանական այգում վերջին օրերին տեղի են ունեցել ծառահատումներ։ Ըստ Oragir.News-ի աղբյուրների՝ այգու ծառերի 60-70%-ն արդեն հատվել է։

Մինչ իշխանությունները հայտարարում են, որ կտրում են միայն չորացած ծառերը, հարց է առաջանում՝ ինչպես կարող է մեկ օրում 30-40 կաղնու ծառ չորանալ և հատվել։ Ծառահատումների հիմնական մասը կատարվել է Ծարավաղբյուր-Աճառյան խաչմերուկում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այստեղ նախատեսվում է նոր շենքի կառուցում, սակայն պաշտոնական որևէ մեկնաբանություն այս առնչությամբ դեռ չկա։ Միևնույն ժամանակ, հանրային քննարկումներում հայտնվել է ևս մեկ վարկած՝ ծառերի հատման նպատակն իրականում դրանք վաճառելն է։ Եթե հաշվի առնենք, որ մի ծառի արժեքը միջինը 1.5-3 միլիոն դրամ է, ապա 40 ծառի ընդհանուր արժեքը կարող է հասնել 100-120 հազար դոլարի։

Քաղաքացիների կարծիքով՝ սա հերթական ապօրինի բիզնեսն է, որի միջոցով իշխանությունները կարող են լրացուցիչ գումար աշխատել։ Հասարակության կասկածները միայն խորանում են, քանի որ ծառահատումների փաստը չի ներկայացվել բաց ու թափանցիկ հաշվետվությամբ։

Խնդրի ամբողջ պատկերը տեսնելու համար ներկայացնում ենք տեսանյութ՝ դրոնի կադրերով, որտեղ պարզ երևում է, թե ինչ մասշտաբի ծառահատումներ են իրականացվել։ Հասարակությունը սպասում է հստակ պարզաբանումների՝ արդյոք սա պարզապես չորացած ծառերի հատում էր, թե՞ հերթական շահութաբեր գործարքը՝ բնության հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել