Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 27-07-2024

Ծառերն արևից պաշտպանում էին, ծառահատումը սխալ էր. հարցում

Երևանի տարբեր վարչական շրջաններում այս տարի գարնանն իրականացվեցին ծառահատումեր։ Նախորդ տարիների համեմատ, այս տարի հատված և էտված ծառերն ավելի շատ էին, ինչը որոշ քաղաքացիերի շրջանում դժգոհություններ էր առաջացրել․ մարդիկ նշում էին, որ ծառերի անբավարար քանակի կամ ընդհանրապես բացակայության պատճառով ամռանը հնարավոր չի լինի ինչ-որ տեղ պատսպարվել արևից։

Oragir.News-ը շրջել է մայրաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ համատարած ծառահատումներից շոգն ավելի անտանելի՞ է դարձել, թե՞ ոչ։

«Ավելի անտանելի է դարձել, ծառի շողքը արևից պաշտպանում է ժողովրդին»,- ասաց մի տղամարդ։

Հարցվածներից ոմանք ասացին, որ իսկզբանե դեմ են եղել ծառահատումներին, մի կին էլ լրագրողի այն դիտարկմանը, թե ըստ մասնագետների՝ ծառերը կենսունակ չեն եղել, պատասխանեց․ «Մասնագետները կենսունակ չեն»։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ծառերի լինել-չլինելը կապ չունի շոգի հետ։ «Այս տարի ավելի մեղմ է, քան անցած տարի, ծառահատումները կապ չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել