Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:18 25-03-2025

Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում. Աղվան Վարդանյան

Հիշում եմ՝ Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն կարգախոս ուներ՝ «Ասեք՝ կանենք», այսինքն՝ քաղաքացիները պետք է ասեին, ՔՊ-ն էլ աներ, Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Այս պարագայում դուք եք ասել, մենք էլ ասում ենք, որ ձեր ասածը, խոստացածը կատարեք։ Չենք խոսում այն մյուս բոլոր խոստումների մասին, որոնք ձախողել եք, այլ խոսում ենք շուրջ 500 հազար կենսաթոշակառուների մասին»,-ասաց նա։

Վադանյանը նախորդ տարիների կենսաթոշակների ցուցանիշները ներկայացրեց.«1999 թվականին աշխատանքային միջին կենսաթոշակի չափը 4 225 դրամ էր։ 2008 թվականին այդ կենսաթոշակի չափը 22 500 քանի դրամ, այսինքն՝ 500 տոկոսով ավելացել էր։ 2018 թվականին 40 հազար դրամ է եղել, այսինքն՝ մոտ 2 անգամ բարձրացել է։

Հիմա նայեք ձեր գործունեության 7 տարիները․ 2023 թվականին 49 000 դրամ, և դրանից հետո չի բարձրացել։ Հիմա նայեք՝ այն տարիներին 500 տոկոսով, 100 տոկոսով է բարձրացել , իսկ այս տարիներին ընդամենը 22 տոկոսով։

Իմ շատ սիրելի Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ օրենքն ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս․ Ձեզ ոչինչ չի տալիս, մեր թոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք»։

Պատգամավորը չի բացառում, որ իշխանությունները մինչև 2026 թվականի ընտրություններն ինչ-որ քայլեր կձեռնարկեն. «Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում, բայց մենք պարտադրում ենք, որ ձեր խոսումները կատարեք»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում