Ուղիղ եթեր

Օրակարգ․ Ալիևը կոպիտ սխալներ է անում․ եթե պինդ մնանք, Ադրբեջանի վերջը կտեսնենք․ Մհեր Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Մհեր Հակոբյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի, Բաքվի չդադարող պահանջների, իշխանական և մերձիշխանական շրջանակների մանիպուլյացիաների, Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու հետևանքների, ռուս-ուկրաինական ռազմաճակատում ծավալվող զարգացումների և պատերազմի հնարավոր ավարտի, Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մհեր Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոտիտ սխալներ է թույլ տալիս, որոնցից Հայաստանը չի օգտվում։

«Խնդիրներ ունի, Ալիևի ռեժիմը խնդիրներ ունի, և եթե մենք դիմանանք ու ուժեղանանք, Ադրբեջանի վերջը տեսնելու ենք։ Մեր պետությունն ավելի ամուր է, որովհետև մեր պետության հիմքում հայ ժողովրդի համահավաք կամքն է, իսկ Ադրբեջանի պետությունն իր բնույթով այն պետություններից է, որոնց ժամանակն անցնում է, Սիրիա են իրենք, Իրաք են, այսինքն՝ օրերից մի օր կարող է դրա տեղում Թալիշստան, Լեզգիստան առաջանա։

Հիմա կասեն՝ էս տղեն ինչ է ասում, Ալիևը մեզ սպառնում է։ Հա՛, էս տղեն ճիշտ է ասում, թեև էս պահին վտանգի տակ ենք, բայց մենք ավելի պինդ ենք, ուղղակի մեզ նորմալ կառավարում է պետք, մեզ պետք է արդյունավետ ուժ հավաքել․ ժողովրդավարական արժեքներ, ուժեղ տնտեսություն, հասարակության առողջ վիճակ, և մենք Ադրբեջանի վերջը տեսնելու ենք»,- ասաց նա։

Ռազմաքաղաքական վերլուծաբանը միևնույն ժամանակ նկատեց, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը Հայաստանն ավելի է մոտեցնում նոր պատերազմին։

Մանրմասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել