Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:00 20-03-2025

Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. գնացքը հարվածել է 75-ամյա քաղաքացուն, վերջինս մահացել է:

Oragir.News-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթաշա հատվածում։ Վրաերթի ենթարկված քաղաքացին 75-ամյա Հովիկ Մակինյանն է։ Վերջինս կնոջ հետ բնակվում է Մ 6 մայրուղու հարևանությամբ՝ տնակում, ու հաճախ էր Դեբեդից ձուկ որսում կամ տարածքից ցախ հավաքում։

Տղամարդը նաև լսողության հետ կապված խնդիր է ունեցել ու չի լսել գնացքի ջերմաքարշի սուլոցը։

Դեպքը տեղի է ունեցել երկաթուղային կամրջի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր