copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:43 10-10-2024

Ուղևորներից մեկը տեղում է մահացել, մեկը՝ ճանապարհին․ մանրամասներ «Գազել»-ի ողբերգական վթարից

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ:

ՔԿ-ից հայտնում են՝ պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում առկա տրանսպորտային միջոցից թողնված հետքերը, երթևեկելի հատվածից դուրս՝ ձորակում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի և «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված վիճակում:

8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը պարզելու նպատակով նրանից վերցվել է արյան փորձանմուշ, որոշում է կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննության ներկա փուլում, բուժհաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առողջական վիճակով պայմանավորված, տուժողների հետ վարութային գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը