Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:56 20-03-2025

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբան

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով։

Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն): Որևէ ոստիկան չի հարցաքննվել:

Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր):

Տիգրանի առողջությանը պատճառված վնասի աստիճանը չի պարզվել։ Նշանակվել և կատարվել է փորձաքննություն, սակայն տվյալները դեռ հայտնի չեն:

Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։ Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ:

Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և չի փորձաքննվել:

Քրեական վարույթը նախաձեռնվել է բավականին ուշացումով, իսկ պատշաճ նախաքննական մարմնին էլ փոխանցվել երեկ՝ կեսօրից հետո:

Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել վերջինիս խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչն այդ վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)։

Վերոգրյալի համատեքստում շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել