Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:18 15-03-2025

Ջրահեռացման համակարգի վրա եռահարկ շենք է կառուցվել․ խնդրով պետք է զբաղվեն իրավապահները

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրագրողիս են դիմել Աբովյան քաղաքի կենտրոնական՝ Հատիսի փողոցի 36 շենքի բնակիչները, ովքեր բողոքում են, որ դեղատների ցանց ունեցող Սուրեն Գրիգորյանը իրենց շենքի առաջ կառուցում է եռահարկ շենք։ Բնակիչները դժգոհ են այդ շինարարության մեծ աղմուկից, փոշուց, նրանք մտահոգված են, որ կառուցվող եռահարկ շենքը փակելու է բազմաբնակարան իրենց շենքի ցածր հարկերի լուսավորությունը, ամբողջությամբ փակելու է շենքի 3-րդ մուտքի տեսադաշտը, այդ շինարարության հետևանքով ամբողջությամբ շինհրապարակում է հայտնվել վերջերս վերանորոգված սալահատակը և ամենակարևորը՝ կառուցվելիք շենքի տակ է հայտնվել 36 շենքի ջրահեռացման համակարգը։ Բնակիչները դիմել են Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանին։ Նա բնակիչներին պատասխանել է, որ շինարարությունը կատարվում է սեփական հողամասում, այն կատարվում է փորձաքննություն անցած կազմակերպության կողմից տրված նախագծային փաստաթղթերի հիման վրա։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը Հատիսի փողովի 36 շենքի բնակիչներից մեկի ահազանգին ի պատասխան հայտնել է, որ կառուցապատող Սուրեն Գրիգորյանի կողմից կառուցվում է առևտրի սրահ, որի համար Աբովյան համայնքի ղեկավար է․ Բաբայանի կողմից 2024թ․ դեկտեմբերի 10-ին տրամադրվել է շինթույլտվություն։ Բնակիչներին բողոքի վերաբերյալ դիմեցի Աբովյանի համայնքապետարան։ Համայնքապետի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը լրագրողիս ուղարկեց «Լավո» ՍՊԸ փորձաքննության եզրակացությունը, այն մասին, որ «Լավո» ՍՊԸ փորձաքննությունը երաշխավորում է՝ «Առևտրի սրահի կառուցում,ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, ք․ Աբովյան, Հատիսի փողոց 1/115/1 հասցեում» նախագծի փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական պարտադիր պահանջներին»։

Ի՞նչ է ստացվում, ենթակառուցվածքների վրա, մասնավորապես՝ թիվ 36 շենքի ջրահեռացման համակարգի վրա օրենքով չէր կարող հիմնական կառույց՝ եռահարկ շենք կառուցվել, սակայն համայնքի ղեկավար Է․ Բաբայանը շինթույլտվություն է տրամադրել, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ս․ Մինասյանը բնակչի ահազանգին, խնդրի էությանը չանդրադառնալով` պատասխան է տվել։ Կարծում եմ, որ այս խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել