Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:50 21-12-2022

Ամեն կերպ պետք է խոչընդոտել ադրբեջանցիների մուտքը Դրմբոն, չի կարելի թույլ տալ, որ նրանք զբաղվեն հայկական ընդերքով Արցախում․ քաղաքագետ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախաձեռնել էր Ֆրանսիան, իսկ Ֆրանսիան նախաձեռնելով այդ նիստը օրակարգ ուներ արձագանքելու ստեղծված իրավիճակին։

Հայկական կողմը պետք է նախաձեռնողական լինի ու մենք չպետք է խնդիր դնենք միայն Ադրբեջանի կողմից ստեղծված խնդրին արձագանքելը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

«Մեզ պետք է նաև ստեղծվի իրավիճակ, որ կանխարգելվի կրկնությունը նման իրավիճակի, իսկ դրա համար պետք է բանաձևը ընդունվի։ Հայկական կողմը կարող է մի քանի տարբերակ մշակել և տրամադրել Փարիզին, որպեսզի Փարզը իր անունից արդեն փորձի այդ տարբերակները ներկայացնել Խորհուրդ»։

Քաղաքագետն ընդգծեց, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների։ «Օրինակ, ռուսական կողմի այն հրապարակումը, թե բնապահպաններին թույլ կտրվի ուսումնասիրել հանքի տարածքը։ Պարզ է, որ Ադրբեջանը փորձում է հայերի հաշվին իր տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ Տեսնում ենք, որ հափշտակում են մեր հանքերը, այդ թվում հիմա Սոթքով են ակտիվ զբաղվում և պարզ է, որ ուզում են հիմա Դրմբոնով զբաղվել, այն վաճառել են Բրիտանական ընկերությանը և փորձում են հիմա շահագործել, իսկ իրենց կողմից շահագործում կնշանակի, որ իրենք մուտք ունեն Մարտակերտ։

Այսինքն, իրենք տարբեր ձևերով փորձում են Արցախը վերացնել։ Եթե մենք ամբողջ շղթան հասկանում ենք, ապա դա չպետք է թույլ տալ։ Ամեն կերպ պետք է խոչընդոտել ադրբեջանցիներին, որպեսզի նրանք չզբաղվեն հայկական ընդերքով Արցախում»։

Մանրամասն՝ տեսանյութով․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել